Կոլումբիայում սելավային հոսքին զոհ է գնացել 290 մարդ

Կոլումբիայում սելավային հոսքին զոհ է գնացել 290 մարդ

Կոլումբիայի դատական բժշկական մարմինները հայտարարել են որ սելավային հոսքից զոհերի թիվը Մոկոա քաղաքում հասել է 290-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ ավելի վաղ զոհերի թիվը 273 էր։



«Caracol» ռադիոկայանի փոխանցմամբ՝ արդեն հանվել է ցեխի տակից 186 դիակ, որոնք արդեն նույնականացվել են։ Արդեն նույնականացված դիակներից 144-ը անչափահասներ են:



Վիրավորների թիվը անցել է երեք հարյուրից: Տեղի են ունեցել նաեւ մասսայական հոսանքազրկումներ։ Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։