Թիլերսոնը այցելում է Ռուսաստան

Թիլերսոնը այցելում է Ռուսաստան

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստան կայցելի ապրիլի 12-ին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նա կքննարկի Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը, տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը:



Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների բնորոշմամբ՝ Թիլերսոնի այցը «բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ կապերի պահպանմանն ուղղված իրենց ջանքերի մի մասն է» միայն:



Թիլերսոնը ապրիլի 9-11-ը կայցելի իտալական Լուկա, որտեղ կանցկացվի «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: