Սիրիան կփորձի պաշտպանվել ամերիկացինեից ռուսների օգնությամբ

Սիրիան կփորձի պաշտպանվել ամերիկացինեից ռուսների օգնությամբ

Սիրիան Ռուսաստանի օգնությամբ կփորձի միջոցներ գտնել ամերիկյան հարձակումներից պաշտպանվելու համար` ռուսական օգնությանն ապավինելով: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, վերջինս ասել է, որ ռուսների օգնությամբ Դամասկոսը կկարողանա պաշտպանվել նմանատիպ հրթիռներից` հավելելով, որ Մոսկվան իրեն ռացիոնալ է պահել եւ զուսպ Սիրիայի վրա ամերիկյան օդային հավածից հետո:



Միքդադը նաեւ նշել է, որ Դամասկոսը կամ նրա դաշնակիցները մտադիր չեն սպառնալ ԱՄՆ-ին կամ համաշխարհային անվտանգությանը, սակայն կկարողանան պաշտպանել Սիրիական ինքիշխանությունն ու անկախությունը: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ մտադիր է ամրապնդել իր ՀՕՊ համակարգերը Սիրիայում: