Ղազախստանի ԱԳ նախարարությունը Ժնեւի Միջսիրիական բանակցություններում սուր քննարկումների ակնկալիք ունի

Ղազախստանի ԱԳ նախարարությունը Ժնեւի Միջսիրիական բանակցություններում սուր քննարկումների ակնկալիք ունի

Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդռահմանովն ակնկալում է, որ Ժնեւում տեղի ունենալիք Միջսիրիական բանակցություններին սպասվում են սուր քննարկումներ: «Այնտեղ` Ժնեւում, քննարկվելու են հարցերի չորս խումբ` կապված կառավարության հետ, ընտրությունների հետ, սահմանադրության հետ եւ ահաբեկչության դեմ պայքարի հետ: Յուրաքանչյուր խումբը կարիք ունի ոչ միայն առանձնակի ուշադրության, այլ նաեւ սպասվում են սուր քննարկումներ, քանի որ կողմերի դիրքորոշումները փոխընդունելի չեն»,- հայտարարել է Աբդռահմանովը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:



Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է Ժնեւյան Միջսիրիական բանակցությունների հերթական փուլը, որը փորձագետներն համարում են ամենից կարճատեւը: Կողմերը փորձելու են Աստանայի ձեռքբերումները զարգացնել եւ հասնել քաղաքական կարգավորման բազայի ձեւավորմանը: Սպասվում է, որ բռնության լիցքաթափման գոտիների մասով հուշագիր կստորագրվի: