Նոր ձերբակալություններ Թուրքիայում

Նոր ձերբակալություններ Թուրքիայում

Գյուլենականության դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում սկսվել են նոր ձերբակալություններ։ Վերջին օրերին ձերբակալվել է մոտ 300 զինվորական։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Վերջին յոթ ամիսների ընթացքում թուրքական բանակից հեռացվել է 1076 զինվորական, որոնք կասկածվել են գյուլենականությանը հարելու մեջ։ Նրանցից 624-ը ծառայել են ցամաքային զորքերում, 107-ը ռազմածովային եւ 345-ը՝ ռազմաօդային։