«Հրապարակ». Ուժգին հրդեհ՝ Կապան-Կուբաթլու-Որոտանի ոլորաններում. ծուխը հասել է Ջերմուկ

«Հրապարակ». Ուժգին հրդեհ՝ Կապան-Կուբաթլու-Որոտանի ոլորաններում.  ծուխը հասել է Ջերմուկ

Հանրապետությունով մեկ այրվում են անտառները, խոտածածկ տարածքները։ ԱԻՆ-ը հաղորդագրություններ է տարածում՝ զգուշացնելով հրդեհավտանգ իրավիճակի մասին։ Երեկ երեկոյան մեզ զանգահարեցին Ջերմուկից եւ ասացին, որ Ամուլսարի վրա սպիտակ ծուխ է նստած։ Կապան-Կուբաթլու-Որոտանի ոլորաններ տարածքներում վառվող անտառներից ծուխը գալիս-հասնում է Ջերմուկ։

Ծուխն այնքան է խտացել, որ Ջերմուկի քաղաքապետը կապվել է արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ ճշտելու, թե իրենց տարածքի որ հատվածում է հրդեհ բռնկվել։ Պատասխանել են, որ Ջերմուկի մերձակայքում ոչինչ չի այրվում, կրակը հեռվում է՝ ծուխն է քամու միջոցով հասնում իրենց։ Մեզ ասացին, որ հրդեհներն այնքան են ուժգնացել, որ ուժերը չեն բավականացնում, եւ անգամ են ներգրավել հրդեհաշիջման աշխատանքներում։