Առաջնության երրորդ օրն է․ ո՞վ է պայքարելու այսօր Հայաստանի հավաքականից

 Առաջնության երրորդ օրն է․ ո՞վ է պայքարելու այսօր Հայաստանի հավաքականից

Մարզահամերգային համալիրում  ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային երրորդ օրն է։ Այսօր՝ ապրիլի 17-ին, կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի  A, B ենթախմբերի մրցելույթները:

Հայաստանի հավաքանն այսօրվա մրցելույթներում մեկ ներկայացուցիչ ունի՝ Գոռ Սահակյանը։ Նա, ինչպես հայտնի է, հանդես է գալու 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Սահակյանի մրցելույթը մեկնարկելու է երեկոյան՝  ժամը 20։00-ին։