Առաջին 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի հակահարձակման համար

Առաջին 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի հակահարձակման համար

Ուկրաինական հակահարձակման առաջին օրը կարող է ամենաերկար օրը լինել այդ երկրի զինված ուժերի մարտիկների համար, քանի որ այս 24 ժամից շատ բան է կախված լինելու, ասել են Foreign Policy ամսագրի լրագրողները։

Հրատարակությունը նշում է, որ եթե ուկրաինական ուժերին հաջողվի կաթված առաջացնել ռուսական ռազմական ղեկավարության մեջ և խուճապի մատնել ռուս շարքայիններին, ապա հակահարձակումը հաջող կլինի։ 
Հարձակման առաջին 24 ժամվա ընթացքում մարտավարական անակնկալը, մարտադաշտում գերակայությունը և մարտական ոգին, հավանաբար, կարևոր են, նշված է հրապարակման մեջ։

«Ուկրաինայի երկար սպասված հակահարձակման առաջին օրը կարող է դառնալ ամենաերկար օրը Ուկրաինայի զինված ուժերի համար»,- շեշտել են լրագրողները։