Աննա Հակոբյանի զբոսանքը՝ Կիևում

Աննա Հակոբյանի զբոսանքը՝ Կիևում

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ուկրաինայի մայրաքաղաքից ու գրել.

«Այսօր զբոսնեցինք Կիեւի կենտրոնում։ Սուրբ Միխայիլի տաճարում առավոտյան պատարագ էր։ Ես էլ մոմ վառեցի եւ աղոթեցի մեր երկրների խաղաղության համար։

Շնորհակալություն Հայաստանի Պետական պահպանության ծառայության եւ Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։

Շնորհակալություն նաեւ Մոլդովայի Պետական անվտանգույթան եւ պահպանության ծառայությանը։

Կիեւ հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնեւ օդային ճանապարհը, Քիշնեւ-Կիեւ ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ։

Լուսանկարը՝ Ուկրաինա-Մոլդովա սահմանին»։