Թեհրանի ռեժիմը չի ներկայացնում Իրանի ժողովրդին. Իրանի շահ

Թեհրանի ռեժիմը չի ներկայացնում Իրանի ժողովրդին. Իրանի շահ

Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին, ով ներկայում ապրում է ԱՄՆ-ում, երեկ ժամանել է Իսրայել՝ դառնալով իրանցի ամենաբարձրաստիճան գործիչը, ով երբևէ հրապարակային այց է կատարել հրեական պետություն:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկուշաբթի՝ ապրիլի 18-ին, Փահլավին մասնակցել է Հոլոքոստի հիշատակի օրվա մեկնարկի պաշտոնական պետական ​​արարողությանը, որը տեղի է ունեցել Երուսաղեմի Հոլոքոստի Յադ Վաշեմ թանգարանում։

Արարողությունից հետո Իրանի թագաժառանգն ասել է, որ «Թեհրանի ռեժիմը չի ներկայացնում Իրանի ժողովրդին»։ Փահլավիի խոսքով, քանի որ Իրանի ներկայիս ռեժիմը չի ճանաչում Հոլոքոստը, նա անձամբ իր պարտքն է համարում իր ազգի անունից իր աջակցությունը ցույց տալ Իսրայելին։

«Սա աստվածաշնչյան հարաբերություն է, որը մեր երկու երկրները պահպանել են դարեր շարունակ, և այսօր, երբ մենք ունենք Հոլոքոստը ժխտող ռեժիմ, իմ պարտքն է լինել այստեղ՝ ներկայացնելով իմ հայրենակիցներին՝ հարգելու Հոլոքոստի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու հրեա ազգին և նրա ժողովրդին»,- ասել է Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին։