Նիկոլը գիշերվանից մոտ 2000 ոստիկան ուղարկել է՝ իրեն մերժող սյունեցիներին ջարդելու համար

Նիկոլը գիշերվանից մոտ 2000 ոստիկան ուղարկել է՝ իրեն մերժող սյունեցիներին ջարդելու համար

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովրդի դեմ պայքարելով ինչքա՞ն ես ձգելու իշխանությունդ
Քիչ առաջ ապօրինի ձերբակալվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Առուշը պատերազմի առաջին օրից մինչեւ վերջին օրը առաջնագծում էր։ 
Ձերբակալվեց, որովհետեւ սյունեցիների հետ միասին թույլ  չէր տալիս, որ Սյունիքից GPS-ով մաս-մաս հանձնող Նիկոլը մտնի Սյունիք։
Սյունիք մտնելու համար Նիկոլը գիշերվանից մոտ 2000 ոստիկան ուղարկել է՝ իրեն մերժող սյունեցիներին ջարդելու համար։ 
Հայաստանը ապագա ունի, քանի դեռ Առուշի, Կապանի քաղաքապետի նման տղաներ կան։
Միեւնույն է՝ գնալու ես, հանկարծ չշշկռվես»։