Կորոնավիրուսը հասավ Խորվաթիա եւ Ավստրիա

Կորոնավիրուսը հասավ Խորվաթիա եւ Ավստրիա

Խորվաթիան եւ Ավստրիան հայտարարել են, որ իրենց տարածքում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքերը։ Այս երկու եվրոպական երկրներում գրանցվել է երեք հիվանդացության դեպք։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Խորվաթիայի վարչապետ Անդրել Պլենկովիչի խոսքերի համաձայն, իր երկրի տարածքում միակ կորոնավիրուսով վարակակիրը հոսպիտալացվել է Զագրեբի հիվանդանոցում։ Վերջինս երիտասարդ մարդ է, ախտանշանները ծանր չեն։ Վիճակը գոհացնող է։ Երիտասարդն ամենայն հավանականությամվ վիրուսով վարակվել է Միլանում, որտեղ այցելել է փետրվարի 19-21-ին։

Ավստրիայում ֆիքսված վարակման երկու դեպքերի պարագայում էլ, աղբյուրը իտալական Լոմբարդիա նահանգն է, որտեղ այցելել են այս շաբաթներին։