Ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի վրա

Ի՞նչ ազդեցություն կունենա ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի վրա

«Վերջիվերջո, Ուկրաինան գնալու է զիջումների, այսինքն՝ Ռուսաստանը հասնելու է իր նպատակին՝ կամ հեռացնելու է ուկրաինական իշխանությանն ամբողջությամբ, կամ իր նախապայմաններով Ուկրաինայի լիկվիդացումը՝ ՆԱՏՕ-ի կամ այլ միջազգային ռազմական ալյանսների հետ որևէ կապ ունենալու հետ կապված։ Այնպես որ Ռուսաստանը այդ ռազմական գործողություններով իր նպատակներին, այնուամենայնիվ, հասնելու է»,-«Հրապարակ»-ի հետզրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Մեր այն հարցին, թե ինչպես կանդրադառնան պատժամիջոցները Ռուսասատանի վրա, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ սանկցիաներով պատժամիջոցները, դրանք նորություններ չեն և հիշեցրեց, որ Վրաստանի դեպքում էլ է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառվել, սակայն, դրանք քիչ-քիչ հանվել են։ Փորձագետը, ընդհանրապես սանկցիաներով պատժամիջոցներն այդքան ակտուալ չի համարում, և կրկին օրինակ է բերում Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը որ երկար տարիներ շարունակ սանկցիաների տակ է։ Բայց միևնույն է այդ պետությունը կա, գոյություն ունի և համարվում է միջուկային գերտերություն, կամ միջուկային գերտերության հավակնող երկիր։ Վերջինիս խոսքով, սանկցիաների առումով դժվար է ու բարդ է լինելու Ռուսասատանի համար, բայց չի կարծում, որ դրանք Ռուսաստանի համար զսպվող մեխանիզմներ են։

«Եթե երկարեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, այն իրականում մեծ ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա։ Իսկ ազդեցությունը կլինի ռազմական գործողությունների վերսկսման ձևաչափով։ Թուրքիան փորձելու է Ադրբեջանի ձեռամբ նոր ճակատ բացել Հարավային Կովկասում, և իրենց համար հարմար պահ լինելու դեպքում նոր ճակատում հաջողություն գրանցել։ Այնպես, որ ես կարծում եմ, որ այս կարճ ժամանակահատվածում ոչ մի իրադարձություն տեղի չի ունենա։ Բայց և այնպես, եթե երկարեց պատերազմը, երկար ասելով ի նկատի ունեմ 10 օրից ավել, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ռազմական գործողություններ նաև մեր տարածաշրջանում կսկսվեն»,- ասաց զրուցակիցս։

Հովհաննիսյանից, հետաքրքրվեցինք նաև ռուս-ադրբեջանական հռչակագրի այն կետով, որի համաձայն երկու կողմերը պարտավորվում են հնարավոր ռազմական օգնություն ցուցաբերել միմյանց։ Մեզ հետաքրքրեց ռազմագետի կարծիքն այն մասին, թե ինչպիսի ընտրություն կանի Ռուսաստանը երկու դաշնակիցների միջև։ Ըստ փորձագետի, Հայաստանի Հանրապետությունում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը որևէ մեկի կողմը չի բռնի, որովհետև այս պահին պետք չէ դա Ռուսասատանին։ 

«Ռուսաստանին պետք է հաշտեցված Հայաստան և Ադրբեջան, քանի որ հեռահար նպատակներ ունի։ Ամեն դեպքում մեզ պատմությունը և անցյալը ցույց են տվել, որ Ռուսասատանը, չնայաց այն բանին, որ բազմաթիվ դաշնակցային, ռազմավարական գործընկերային պայմանագրեր ու պայմանավորվածություններ, ունի, միևնույն է Հայաստանի Հանրապետւթյանը որևէ էական օգնություն չի ցուցաբերի, նույնը չի անի նաև Ադրբեջանի դեպքում։ Կային բազմաթիվ պայմանագրեր, պարտավորություններ, որոնք չգործեցին 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իսկ Արցախի դեպքում ասեմ, որ այնտեղ գտնվում է ռուսական զորքը, թող անունը լինի խաղաղապահ զորք, միևնույն է գտնվում է ռուսական զորք, և այսպես, թե այնպես Արցախի խաղաղ բնակչությունը գտնվում է ռուսական խաղաղապահ զորքերի անվտանգության երաշխիքի տակ։ Այս առումով բնականաբար Ռուսաստանը առաջնորդվելու է իր անվտանգային գոտու տակ վերցրած բնակչության շահերը սպասարկելով»,- ասաց ռազմական փորձագետը ։