Ոչ մի խուճապի բան չկա, ընդամենը ախտորոշում ենք

Ոչ մի խուճապի բան չկա, ընդամենը ախտորոշում ենք

Էջմիածին Շտապ օգնության մեքենաներ են սուրում, մարդիկ հաղորդում են, որ Էջմիածնում մարդկանց բռնում ու տեղափոխում են Շտապ օգնության մեքենաներ։ «Հրապարակի»՞ հետ զրույցում Շտապ օգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց․« Ոչ մի խուճապի բան չկա»։

Թագուհի Ստեփանյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել ու խորհուրդ տվեց ԱՆ դիմել։ Նա նաև ասաց, թե Էջմիածնում կանչ չեն սպասարկել, իսկ երբ ասացինք, որ մեքենաները ֆիքսվել են Էջմիածնում, ասաց․ «Հասկացա, բայց ո՞վ ասաց, որ էնտեղ կորոնավիրուսի համար են գնացել, ԱՆ դիմեք։»։