ԱԱԾ-ն Դավիթաշենի ոստիկանությունում կաշառքի դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն Դավիթաշենի ոստիկանությունում կաշառքի դեպք է բացահայտել

Մամուլն այսօր տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն մտել է Դավիթաշենի ոստիկանություն, փակել են ելումուտը եւ որեւէ մեկնաբանություն չեն տալիս, թե ինչ է կատարվում։ Մենք ճշտեցինք, որ ԱԱԾ-ն կաշառքի դեպք է հայտնաբերել։ Մի քաղաքացի կաշառք է տվել ոստիկանության աշխատողին, ԱԱԾ-ն տեղում՝ կաշառքը հանձնելու պահին օպերացիա է իրականացրել եւ ձերբակալել կաշառքը վերցնողին։