Բաքուն փորձում է խստացնել Հայաստանի շրջափակումը

Բաքուն փորձում է խստացնել Հայաստանի շրջափակումը

Արդեն հաջորդ տարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կունենա հնարավորություն կապելու իրար երկաթուղային հաղորդակցության ուղիով Թուրքիայի մայրաքաղաք Անկարան եւ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը մանրամասնելով, որ այս երկաթուղին կարող է փոխել մարդկանց պատկերացումները երկաթուղային տրանսպորտով ճամփորդելու մասին։ Ամերիկյան հեռուստատեսությունը բավական դրական լույսի ներքո է ներկայացրել նոր երկաթուղին, նշելով, որ հաջորդ տարի արդեն Բաքուն կարող է կապվել նախ Անկարայի եւ ապա արդեն հաջորդաբար՝ Ստամբուլի հետ, այդպիսով ցամաքային երկաթուղային ճամփորդությունների նոր հեռանկարներ բացելով։ Նշենք, որ այս երկաթուղին իր տնտեսական եկամտաբերությամբ հանդերձ հանդիսանում է քաղաքական գործիք, որով ճնշում է գործադրվում Հայաստանի վրա եւ խորացնում Հայաստանի շրջափակումը։