Հայտնի է՝ ով է «Արարատի» նոր գլխավոր մարզիչը․ ովքեր են ընդգրկված շտաբում

Հայտնի է՝ ով է «Արարատի» նոր գլխավոր մարզիչը․ ովքեր են ընդգրկված շտաբում

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Ռաֆայել Նազարյանը: 48-ամյա մասնագետը մարզչական հարուստ փորձ ունի. աշխատել է «Փյունիկ»-ում, «Ուրարտու»-ում, «Արցախ»-ում և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները:

Որպես ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանն իր կարիերան սկսել է «Արարատ»-ում՝ 1993-1997 թվականներին՝ թիմի կազմում դառնալով Հայաստանի չեմպիոն և քառակի գավաթակիր: Այնուհետև նա հանդես է եկել մի շարք ակումբներում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Ռաֆայել Նազարյանի մարզչական շտաբում են ընդգրկվել մարզիչներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը, Գևորգ Պողոսյանը և Նիկոլայ Սարգսյանը: