Ովքեր են ներկա եղել Սամվել Ալեքսանյանի դստեր ծննդյան տոնակատարությանը

Ովքեր են ներկա եղել Սամվել Ալեքսանյանի դստեր ծննդյան տոնակատարությանը

Երեկ Սամվել Ալեքսանյանի դստեր Աստղիկի ծննդյան օրն է եղել: Ծննդյան միջոցառմանը հրավիրված են եղել  հայկական շոու բիզնեսի մի շարք  արտիստներ՝ Հռիփսիմե Հակոբյանը,  Ավետ Բարսեղյանը, 
Սոնան և Գարիկը, ովքեր կատարել են իրենց հայտնի երգերից մի քանիսը, իսկ ահա Ռուսաստանից հատուկ հրավիրել է հայազգի երգիչ  Ավրաամ Ռուսոն:

Մինչ խնջույքը Աստղիկը ինստագրամում սթորի էր հրապարակել՝ ինչպես են ընտանիքի անդամները կեսգիշերին փուչիկներով շնորհավորել նրան, իսկ մայրը՝ Շողերը՝ հրապարակելով դստեր մասնակցությամբ տեսանյութ գրել է. Իմ առաջնեկ, ուղորդիր քո քույր եղբայրներին կյանքի ճիշտ ճանապարհով, Իմ Աստղ, փայլիր ու փայլատակիր: