Այդպես էլ որևէ դատավոր չի դիմել

Այդպես էլ որևէ դատավոր չի դիմել

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում առկա է դատավորի 1 թափուր հաստիք, և 2024 թվականի մարտի 12-ին հրապարակված, այդ թափուր հաստիքը համալրելու հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել։

Նշենք, որ Վճռաբեկը ՀՀ դատական իշխանության 3-րդ՝ ամենաբարձր ատյանն է, դատավորի կարիերայի գագաթնակետը հենց Բարձր դատարանի դատավոր դառնալն է, և փաստորեն ստացվում է, որ որևէ մեկը չի ցանկացել դիմել այդ պաշտոնի համար, ուստի ԲԴԽ-ն կրկին «էստի համեցեք» տրամաբանության մեջ հայտարարություն է տարածել։

Նշենք նաև, որ Դատական օրենսգրքի 132-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 3 թեկնածու պետք է դիմի թափուր տեղը համալրելու համար, այլապես ընտրությունը չի կայանա։