Նախագահը, ՊՆ ղեկավարն ու ԳՇ պետը՝ թշնամու թիրախո՞ւմ

Նախագահը, ՊՆ ղեկավարն ու ԳՇ պետը՝ թշնամու թիրախո՞ւմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ուկրաինայի այն շրջաններ, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, տեղի է ունեցել առանց պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։ 

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Գերագույն գլխավոր հրամանատարին, պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հավաքվել մեկ տեղում՝ թշնամուն նման գայթակղություն տալը, իհարկե, մեծ ռիսկ է»,- ասել է Պեսկովը։

Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ ՊՆ ղեկավարն ու ԳՇ պետը հանդիպումներին մասնակցել են տեսակապի միջոցով։

Պեսկովի խոսքով՝ Շոյգուն «միացել» է Խերսոնի մարզում կայացած հանդիպմանը, իսկ Գերասիմովը՝ Լուգանսկի մարզում տեղի ունեցած հանդիպմանը։