Ձեռք ենք բերում նոր արտոնյալներ, որոնք իշխանիկների, քաղաքային իշխանության տեսքով են․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

Ձեռք ենք բերում նոր արտոնյալներ, որոնք իշխանիկների, քաղաքային իշխանության տեսքով են․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

Այսօր մեր դատական իշխանությունը ես նմանեցնում եմ նախորդ դարի 90-ական թվականների դատական իշխանության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: 

 Նրա խոսքով՝ վստահ էին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ երկրում արտոնյալները վերացել են, սակայն հարց է առաջանում՝ նո՞ր արտոնյալներ են բուծում։ «Հեղափոխությունից հետո մենք ձերբազատվեցինք արտոնյալներից, բայց ձեռք ենք բերում նոր արտոնյալներ, որոնք իշխանիկների, քաղաքային իշխանության ու մնացյալի տեսքով են։ Երևանի քաղաքային իշխանությունը փոխարենը մտածի, թե ինչ պետք է անի, որպեսզի զարգացնի բիզնես միջավայրը, ամեն ինչ անում է, որպեսզի ունեզրկի տվյալ բիզնեսը, և ամեն ինչ անում է, որպեսզի դատարանում իր ուրույն դերն ու տեղն ունենա։ Որպես իրավապաշտպան՝ պայքարելու եմ»։