Պատվախնդիր տղաները մարտական հերթապահության են. Կապանի համայնքապետարան

Պատվախնդիր տղաները մարտական հերթապահության են. Կապանի համայնքապետարան

Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը ոտքի հանեց նաև կապանցիներին։

Գիտակցելով պահի լրջությունը, մեր համաքաղաքացիները ականջալուր եղան համայնքի ղեկավարի խոսքին, վայրկյան անգամ չհապաղելով՝ համախմբվեցին նրա շուրջը և անցան հող հայրենիի պաշտպանությանը։

Ամբողջ գործընթացը մշտապես գտնվում է Գևորգ Փարսյանի ուշադրության կենտրոնում։ Նրա բացառիկ կազմակերպվածության շնորհիվ առաջին իսկ օրվանից առանց ավելորդ աղմուկի 1000-ից ավելի երիտասարդներ կամավորագրվեցին։ Հոկտեմբերի 17-ից սկսվեց կապանցի խիզախ տղաների հերթապահությունը՝ համայնքի վարչական սահմանի երկայնքով։

Շրջանի սահմանամերձ գյուղերում և Կապան քաղաքում ստեղծված բազմաթիվ ինքնապաշտպանական ջոկատները այսօր էլ շարունակում են պատվով իրականացնել իրենց առջև դրված խնդիրները։
Խրամատում կանգնած տղաները գիտակցում են. Յուրաքանչյուրից է կախված մեր Կապանի սահմանների անվտանգության ապահովումը։ Նրանք, ովքեր արդեն իսկ խրամատում են, իրենց լուման ունեն Կապանի ինքնապաշտպանության գործում։

Կապանի համայնքապետարանը այսուհետ ֆոտոռեպորտաժի տեսքով կներկայացնի սահմանին կանգնած իրական ՏՂԱՆԵՐԻՆ։

Միհրան Հայրապետյանի գլխավորությամբ կամավորները առաջին իսկ օրվանից ձեռնամուխ են եղել Ուժանիս բնակավայրի սահմանների պաշտպանությանը։ Վարչական ղեկավար Սասուն Սարգսյանի գլխավորությամբ հայրենի բնակավայրի սահմաններում են նաև գյուղի բնակիչները։

Կապանի համայնքապետարան