Ռուս տիեզերագնացը խոսել է Մարսի բնակեցման ժամկետների մասին

Ռուս տիեզերագնացը խոսել է Մարսի բնակեցման ժամկետների մասին

Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Օլեգ Արտեմեւը կործում է, որ Մարսի բնակեցումը մարդկանցով կարող է սկսվել 15 տարուց։ «Ես շատ կուզենայի մասնակցել Մարսի գաղութացմանը, սակայն հասկանում եմ, որ անձամբ արդեն դժվար թե տարիքի բերումով եւ առողջական վիճակով պայմանավորված, ի վիճակի լինեմ։ Դա պայմանավորված է նրանով, որ դա կլինի ոչ շուտ, քան տասնհինգ տարուց, եւ դա կլինի բավական ծանր ու բարդ պրոցես»,- տիեզերագնացի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Նա նկատել է, որ այսօրվա երիտասարդներն ունեն բոլոր հնարավորությունները՝ դառնալ Կարմիր մոլորակի առաջին բնակիչները։ Տիեզերագնացը նաեւ կարծում է, որ հնարավոր է բնակեցվի նաեւ Լուսինը։