Չի կայանա Փարիզյան մարաթոնը, պատճառը կորոնավիրուսային համավարակն է

Չի կայանա Փարիզյան մարաթոնը, պատճառը կորոնավիրուսային համավարակն է

Այս տարի չի կայանա Փարիզյան հայտնի մարաթոնը։ Պատճառը նոր տիպի կորոնավիրուսային համավարակն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով մարաթոնի կազմակերպիչների տարածած հայտարարությանը։

Մարաթոնը պետք է կայանար այս տարվա նոյեմբերին, սակայն Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցմամբ՝ չեղյալ է հայտարարել համաճարակային իրավիճակով պայմանավորված, ինչպես նաեւ այն պատճառով, որ մի շարք մասնակիցներ չեն կարողանա գալ Ֆրանսիա։ Մարաթոնն անցկացվում է սկսած 1976 թվականից։