Բելառուսում շարունակվում են լրագրողների ձերբակալությունները

Բելառուսում շարունակվում են լրագրողների ձերբակալությունները

Մինսկում կրկին սկսել են լրագրողներ ձերբակալել։ Այս մասին հայտնում է «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը։ Ըստ հաղորդման, ձերբակալվել է «Ազատություն» ՌԿ լրագրող Վիտալիյ Ցիգանովը։ Ձերբակալվել է նաեւ նրա կինը՝ Օլգան։ Նրանք եղել են բժշկական համալսարանի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր իրականացվում։

Պետավտոտեսչության աշխատակիցները Օլգա Ցիգանովային սպառնացել են ատրճանակով։ Ձերբակալվել են նաեւ լրագրողներ Լյուբով Լունեւան, Դմիտրի Սոլթանը, Կոնստանտին Ռեուտսկին եւ Եվգենի Վասիլեւը։