ԱՄՆ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ ամեն գնով․ Մայք Պոմպեո

ԱՄՆ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ ամեն գնով․ Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ցանկանում են բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն նաեւ շարունակելու են ակնդետ կերպով հետեւել նրա հետագա գործողություններին։

«Մենք ցանկանում ենք ունենալ ավելի լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ մեր աչքերը փակ չեն մնա»,- Չեխիա այցի ընթացքում հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ըստ Bloomberg-ի փոխանցման։