Պատմության մեջ այս օրը․ նոյեմբերի 23

Պատմության մեջ այս օրը․ նոյեմբերի 23

Նոյեմբերի 23-ը համաշխարհային պատմության մեջ նշանավորվել է տարբեր իրադարաձություններով, ծնունդներով ու մահերով, բայց դրանք առավել մշակութային և գիտական ուղղվածության են։

1979-ի նոյեմբերի 23-ին  լեգենդար «Փինկ Ֆլոյդը» լույս ընծայեց հանրահայտ, 5 անգամ պլատինե կարգավիճակը ստացած «Պատը» ալբոմը, որն աշխարհում վաճառվել է 11 միլիոն օրինակով։
 1853 թվականին Լոնդոնի գրախանութներում հայտնվեց  Չարլզ Դարվինի՝ «Բնական ընտրությամբ տեսակների ծագումնաբանությունը կամ  կյանքի համար պայքարում կենսունակ տեսակների պահպանումը» վերնագրով գրքի կանաչ հատորյակը, որը վաճառվեց այն ժամանակների համար ահռելի՝ 1 250  տպաքանակով։ Սա համաշխարհային գիտական հանրույթում կենդանի բնության էվոլուցիոն տեսության նշանավորումն էր և ժամանակակակից կենսաբանության կամ դարվինիզմի տեսության մեջ՝ անկյունաքար։

Նման կոմերցիոն հաջողությունը, սակայն, պայմանավորված չէր այս հրատակության գիտական անվանմամբ։ Բանն այն է, որ գրքի հրատակությունից մի քանի օր առաջ մամուլում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ տպագրվելիք գրքում ապացուցված է, որ մարդկությունն առաջացել է ոչ թե Ադամից ու Եվայից, այլ կապիկից։

1941 թվականի նոյեմբերի 23-ից շրջափակման մեջ գտնվող Լենինգրադում օրապահաիկը հասավ « 200 գրամ կավանման հացի։ Եվ ուրիշ ոչ մի բան»։ Այս մասին գրել է 900 օր շրջափակված Լենինգրադում ապրած Եվգենիա Ռախկովկսկայան։ 

« Նոր տարվա նախօրեին գնացի հացի հետևից։ Հերթում ստիպված էի շատ երկար կանգնել։ Ես հագել էի տղամարդու վալենկաներ, ինչ-որ բաճկոններ, փաթաթվել էի  վերմակով, կապկպվել՝ պարաններով։ Գլխավորը՝ թաքցնել հացի քարտերը, բայց այնպես, որ անհրաժեշտ պահին հնարավոր լինել դրանք հանել։ Հետո նման «գնդին» հարկավոր էր իջնել հինգերորդ հարկից և չգլորվել։ Իջա, հասա։ Ստանալով հացը՝ այն արագ դրեցի պայուսակս։ Անսպասելի հայտնվեց մի արարած, խլեց հացի կտորն ու այն բերանը մտցրեց։ Ցնցոտիների միջից հնարավոր չէր հասկանալ՝ ո՞վ է՝ մեծահասա՞կ թե երեխա։ Սովից հուսահատության հասսված «գողը» կծկվեց ոտքերիս մոտ՝ սպասելով հարվածների։ Իսկ միայն դառը լաց եղա և ոտքերս քարշ տալով՝ գնացի տուն․․․․»։

912 թվականի նոյեմբերի 23-ին ծնվել է գերմանական արքա Օտոն Առաջին Մեծը, որին հաջողեց միավորել  Հարավային Գերմանիայի անկած իշխաններին և ստեղծել կենտրոնացված պետություն։ Հետագայում այն սկսեցին կոչել  գերման ժողովրդի Սրբազնագույն Հռոմեական  կայրսություն։ Բացի Գերմանիան ու Իտալիան, դրա կազմում էին նաև Էլբայում և Չեխիայում ապրող սլավոնների հողերը»։