Պուտինը դեմ է Վրաստանի հանդեպ սանկցիաներ կիրառելուն

Պուտինը դեմ է Վրաստանի հանդեպ սանկցիաներ կիրառելուն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի հանդեպ սանկցիաներ կիրառելուն։ Նա ասել է, որ նման քայլի չէր գնա, ելնելով վրացի ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Ռուսաստանի Պետդուման՝ նախօրեին Պուտինի հասցեին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Գաբունիայի կողմից հնչեցրած հայհոյական հայտարարությունների պատճառով։ Հայտարարությունը արժանացավ վրացական հասարակության լայն զանգվածների, նաեւ պետական ղեկավար դեմքերի քննադատությանն ու դատապարտմանը։