Մոտ կես միլիոն մարդ հիվանդացել է խոլերայով

Մոտ կես միլիոն մարդ հիվանդացել է խոլերայով

Եմենում ավելի քան 460 հազար մարդ հիվանդացել է խոլերայով ընթացիկ տարում, իսկ 705-ն արդեն մահացել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գորակալությունը, մանրամասնելով, որ հիվանդներից 200 հազարը երեխաներ են։ Անցյալ տարվա համեմատ հիվանդների թիվը կտրուկ աճել է։ Հիշեցնենք, որ անցյալ տարի գրանցվել էր հիվանդացության 380 հազար դեպք, որից մահվան ելք ունեցել է 75-ը։ՄԱԿ տվյալներով 20 միլիոն եմենցիների համար հումանիտար օգնության թիվը կազմում է 4,2 միլիարդ դոլար։ Այժմ հավաքված է այդ գումարի 32 տոկոսը։