«Բանանց»-ը հրաժարվում է խաղալ 

«Բանանց»-ը հրաժարվում է խաղալ 

Այսօր տեղեկություն ստացանք, որ «Բանանց» ֆուտբոլային ակումբը հրաժարվում է խաղալ Բարձրագույն առաջնությունների խաղերին, քանի որ անցած խաղի ժամանակ մրցավարի հետ միջադեպ է տեղի ունեցել նաև ֆուտբոլային ակումբում կասկածում են մրցավարների անկողմնակալությանը։

«Բանանց»-ը մի քանի անգամ փորձել է բողոքել, սակայն արդյունքի չհասնելով՝ որոշել է այլևս չմասնակցել առաջիկա ոչ մի խաղի, արդեն իսկ հրաժարվելով մի խաղից։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում «Բանանց»-ը Հայաստանի չեմպիոն եղել է 2013-14թթ․, իսկ Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2003, 2006, 2007, 2010, 2018 թվականներին։