Արմավիր-Երեւան երթուղու վարորդներն անցնում են աշխատանքի

Արմավիր-Երեւան երթուղու վարորդներն անցնում են աշխատանքի

Արմավիր-Երեւան երթուղու վարորդները մի քանի օր է, ինչ երթուղին չէին սպասարկում, նրանք իրենց միկրոավտոբուսները կայանել էին կառավարության շենքի դիմաց՝ հայտարարելով գործադուլ։
Քիչ առաջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ նրանք մեքենաները դուրս են բերում կառավարության  շենքի դիմացից։ Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Աշոտ Մնացականյանը դրա կապակցությամբ գրել է․ ««Գալակտիկա տրանս սերվիս ՍՊԸ վարորդները դուրս են բերում մեքենաները կառավարության շենքի դիմացից և անցնում են աշխատանքի»։

Նշենք, որ այս երթուղու շուրջ կռիվները երկար պատմություն ունեն․ բանն այն է, որ բացի «Գալակտիկա տրանս սերվիս ՍՊԸ»-ից այլ գազելներ ավելի ցածր գնով մարդկանց տեղափոխում են Երեւան, ինչն էլ վեճի առիթ է դարձել