Ավիատաքսիի ներկայացումը ավարտվել է վթարով

Ավիատաքսիի ներկայացումը ավարտվել է վթարով

«Սկոլկովո» ինովացիոն կենտրոնը ներկայացրել է իր առաջին ավիատաքսին կամ թռչող տաքսին։ Ըստ «Дождь» ավիատաքսի դրոնը օդ է բարձրացել եւ ըստ հաշվարկի պետք է անցներ 10 մետր, սակայն օդ բարձրանալուց հետո ընկել է։ Դրոնը հավաքվել է Bartini ռուսական ընկերության կողմից։ Ներկայումս ընկերության աշխատակիցների փոխանցմամբ, իրականացվում են ուսումնասիրությունների վթարի պատճառները պարզելու համար։ Նախկին փորձարկումների ժամանակ դրոնը ավելի երկար է կարողացել գտնվել օդում։