Թեժ բանավեճ Գրողների միությունում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ․տեսանյութ

Թեժ բանավեճ Գրողների միությունում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ․տեսանյութ

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Ալեն Սիմոննյանը քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել էր Հայաստանի գրողների միությունը։ Ընդհանուր առմամբ հանդիպումը անցավ թեժ հարցուպատասխանի մթնոլորտում՝ երբեմն վերածվելով բանավեճի։

Հատկապես սուր էին Գրողների միության անդամ Սաթենիկ Ավետիսյանի հարցադրումները, որոնք մեծ հաշվով վերաբերում էին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ ինքը Հարությունյանի դատապաշպանը չէ, սակայն հակադարձեց Ավետիսյանին։