Ինչ կլինի վարչապետի հետ, եթե քվեարկությունը ձախողվի

Ինչ կլինի վարչապետի հետ, եթե քվեարկությունը ձախողվի

Ամերիկյան The New York Times պարբերականը գրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հնարավոր է հարկադրված լինի հրաժարական տալու, եթե բրիտանական օրենսդիրների քվեարկությունը «Բրեքսիտի» գործարքի հետ կապված ձախողվի։ Հիշեցնենք, որ քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 11-ին։ Ներկայումս բրիտանական պառլամենտում անհանգստություն է տիրում, կապված ապագա հնարավոր քաղաքական ճգնաժամի հետ, որը կարող է վրաս հասնել, եթե Մեյը, ինչպես որ ակնկալում են վերլուծաբանները, չկարողանա համոզել պառլամենտականներին աջակցել ԵՄ հետ գործարքի իր ծրագրին։ NYT-ը մանրամասնում է, որ եթե բրիտանական վարչապետը տանուլ տա դեկտեմբերյան քվեարկությունը, դա կլինի չափազանց կարեւոր պահ ինչպես Մեյի, այնպես էլ երկրի համար, քանի որ կարող է սկսվել պայքար Դաունինգ սթրիտում լինել-չլինելու հետ կապված։