Կարգելվի վառելիքի հարկի ավելացումը

Կարգելվի վառելիքի հարկի ավելացումը

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը մտադիր է հայտարարել մորատորիում վառելիքի հարկի նկատմամբ։ Այս մասին գրում է Le Monde պարբերականը, սեփական աղբյուրներին հղում տալով: Պարբերականը սակայն, չի մանրամասնում, թե կոնկրետ երբ է ֆրանսիական կառավարությունը որոշել մորատորիումը կիրառել։ Նշենք, որ վառելիքային հարկի ավելացումև բերելու է վառելիքի թանկացման, ինչի դեմ էլ արդեն մի քանի շաբաթ պայքարում են ցուցարարները Փարիզում։ Նշենք, որ ցույցերը նաեւ երեք մարդու կյանք են խլել։