Օդաչուների զոհվելու փաստով հարուցվել է քրեական գործ

Օդաչուների զոհվելու փաստով հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանված ինքնաթիռում զոհված օդաչուները՝ 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը կհուղարկավորնվեն զինվորական կարգով։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հուղարկավորությունը կկատարվի այնտեղ, որտեղ կնշեն զոհվածների ընտանիքները։ Հարազատների զոհվելու լուրը նրանց հայտնել է իրենց հրամանատարը։ Հիշեցնենք, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել այսօր ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից և ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը։

Զոհված օդաչուները Երևան քաղաքից են՝ Մովսես Մանուկյանը օդաչուների ընտանիքից էր։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ հարուցվել է քրական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածով։ Այն է՝ թռիչքները կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը։