Սիսիանցի ԲՀԿ-ականները կանգնած են երկընտրանքի առաջ․ ու՞մ ձայն տալ, սիրելի ԲՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ն դավաճանած Կարեն Համբարձումյանին

Սիսիանցի ԲՀԿ-ականները կանգնած են երկընտրանքի առաջ․ ու՞մ ձայն տալ, սիրելի ԲՀԿ-ի՞ն, թե՞ ԲՀԿ-ն դավաճանած Կարեն Համբարձումյանին

Դեկտեմբերի 2-ին «Իմ քայլը» դաշինքի Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի զարդն էր Նաիրա Զոհրաբյանի ընտրական շտաբի պետ, ԲՀԿ Սիսիանի կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանն իր թիմի հետ(նկարում՝ շրջանակի մեջ)։ 

Իսկ ինչո՞վ է արտառոց ԲՀԿ-ական Ա․ Հակոբջանյանի մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Իհարկե կռահեցիք, գըմփ-գըմփ-հուն Աղասի Հակոբջանյանի կատարմամբ։  Ա․ Հակոբջանյանի փեսան՝ (աղջկա ամուսինը) ով 2017-ին ԲՀԿ-ի թեկնածուն էր Սիսիանի համայնքապետի ընտրություններում, այնուհետև, հեղափոխությունից հետո շատ կասկածելի հանգամանքներում ԲՀԿ քվոտայով դարձավ Սյունիքի մարզպետ, դառնալով՝ Կապանի ՔՊ-ականների բնորոշմամբ՝ իրենց ցանկություններն ու պահանջներն աներկբա կատարող խելոք պաշտոնյա։ Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունից հետո ազատվելով մարզպետի պաշտոնից Կարեն Համբարձումյանը դավաճանելով իր ստնտուԳագիկ Ծառուկյանին, դուրս եկավ ԲՀԿ-ից՝ հույս ունենալով պահպանել մարզպետի պաշտոնը, սակայն՝ ապարդյուն։ 

Եվ ահա ԱԺ արտահերթ ընտրություններ։ Օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները աներ-փեսա զույգը Կապանցի ՔՊ-ականների միջոցով կարողացավ հասնել նրան, որ թիվ 12 ընտրատարածքի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակից դուրս մղվեցին սիսիանցի մյուս թեկնածուները և սիսիանցիներին պարտադրվեց Կարեն Համբարձումյանի միանձնյա թեկնածությունը, բարդ հանելուկ առաջադրելով Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ էլեկտորատին։ Մենք իհարկե ուրախ ենք, որ կուսակցությունը մաքրվում է պատեհապաշտներից, պաշտոնամոլներից ու դավաճաններից։ ԲՀԿ-ի դավաճանի խարանով դաջված Կարեն Համբարձումյանն ու իր հարազատները, որ դեռևս ամիսներ առաջ գովերգում էին Ձեզ, այժմ ՔՊ-ի բարոյական կերպարն են կերտում և ՔՊ-ի խղճի վրա են։ 
Սիսիանցի ԲՀԿ-ականների հարցը Գագիկ Ծառուկյանին և Նաիրա Զոհրաբյանին․ 
Այս ընտրություններում ու՞մ համար է աշխատում Աղասի Հակոբջանյանը և ինչու՞  է իր համակիրներին և հարազատներին ուղղորդում դեպի «Իմ քայլը» դաշինք, ԲՀԿ-ին դավաճանած իր փեսային քվեներ ապահովելու համար։ 

Մեծարգո պարոն Ծառուկյան, մեր քվեն միանշանակ ԲՀԿ-ինն է, սակայն մենք չենք մտնի ԲՀԿ Սիսիանի ընտրական շտաբ, որովհետև այն դարձել է դավաճանների որջ և ստվերում է Ձեր և Բարգավաճ Հայաստան կուսակցության հեղինակությունը։ Մենք մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ կանենք, որպիսի ԲՀԿ-ն ձայների կորուստ քիչ ունենա։

ԲՀԿ հավատարիմ և նվիրված անդամներ