Արամ Սիմոնյանը և Հայկ Սարգսյանը եղել են Սերժ Սարգսյանի կողմից հովանավորվող հլու-հնազանդ կատարողներ

Արամ Սիմոնյանը և Հայկ Սարգսյանը եղել են Սերժ Սարգսյանի կողմից հովանավորվող հլու-հնազանդ կատարողներ

ՀՀ կրթության եվ գիտության նախարարի պաշտոնակար Արայիկ Հարությունյանին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Վոլոդյա Հովսեփյանից:

Ժողովրդավարական թավշյա հեղափոխությունը ջախջախեց Սերժական ռեժիմի և նրա կողմից վարած հակաժողովրդական, կոռումպացված, մենաշնորհային քաղաքականությունը և կանխեց անդունդի եզրին հասած երկրի կործանումը: Սակայն նախորդ ռեժիմի փշրանքները դեռևս ձգտում են վերականգնել իրենց հակաժողովրդական քաղաքականությունը: Ապօրինի ճանապարհով ժողովրդի ազգային հարստությունը թալանած նախկին նախագահները և նրանց կողմից հովանավորվող թալանչիները քայքայիչ աշխատանքներ են կատարում տնտեսության մեջ, մասնավորապես կրթության և գիտության ոլորտում:

Հեղափոխության վախից ահաբեկված շատ բուհերի ռեկտորներ (տնօրեններ),  խուսափելով կոռուպցիայի և չարաշահումների վրահաս քրեական պատասխանատվությունից, հրաժարական տվեցին և հեռացան իրենց պաշտոնավարությունից: Սակայն դրանց զգալի մասը  դեռևս պայքարում է, երբեմն ձևացնելով իբրև ժողովրդավարական հեղափոխության կողմնակիցներ՝ շարունակում են իրենց քայքայիչ գործունեությունը: Փոխարեն ձեռնարկելու բուհերում ուսուցման առաջադիմությունը բարձրացնելու միջոցներ՝ կամայականորեն և անհիմն կերպով աշխատանքից ազատում են բազմամյա և հարուստ գիտելիքներ ունեցող դասախոսներին, խախտելով նրանց սահմանադրական իրավունքները: Այսպես ՀՀ սահմանադրության 57-րդ հոդվածով աշխատանքի նկատմամբ բոլորին առանց տարիքային սահմանափակության և խտրականության սահմանվում է հավասար իրավունքներ:

Իսկ 5-րդ հոդվածով ՀՀ սահմանադրությունը համարվում է երկրի բարձրագույն (հիմնական) օրենքը և ոչ մի կազմակերպության և հիմնարկության ղեկավար (տնօրեն) իրավասու չի կիրառելու նոր օրենսդրական ակտեր, որոնք հակասում են սահմանադրությանը: Այսուհանդերձ նմանօրինակ երևույթ է կատարվել Երևանի պետական համալսարանի ավելի քան 10 դասախոսների նկատմամբ, որոնց ռեկտոր Արամ Սիմոնյանը ազատել է աշխատանքից և նույն ժամաքանակով ձևակերպել է ժամանակավարձով, որի դեպքում կրճատվում է դասախոսի աշխատավարձը և զրկվում է արձակուրդի հատկացումից: Հիմնական պատճառը հանդիսանում է այն հանգամանքը, որ դրանց մեծ մասը ազնիվ աշխատողներ են և չեն ընդունում հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը: Նման իրավիճակում հայտնվեցի նաև ես՝ ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Վոլոդյա Հովսեփյանս: Դեռևս երկու տարի առաջ (2016թ.) «Հայկական ժամանակ» օրաթերթում ես բաց նամակ գրեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Իմ նպատակն էր նախագահին առաջարկել այն չօգտագործվող հնարավորությունները, որոնց կիրառման դեպքում կարելի կլիներ հաղթահարել դեռևս 2008թ. սկսված և շարունակվող ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, մենաշնորհները, կոռուպցիան, աղքատությունը և արտագաղթը: Ես դիմել էի նախագահին, քանի որ եղել էի նրա դասախոսը բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժնում (քաղաքատնտեսության դասավանդումով): Սակայն ես ոչ միայն ընդունելության չարժանացա, այլև իմ նկատմամբ սկսվեց հետապնդում. Ռեկտոր Արամ Սիմոնյանի և դեկան Հայկ Սարգսյանի կողմից: Բաց նամակի վերնագիրն էր «Դասախոսը փնտրում է իր ուսանողին»: Ինձ մեղադրում էին նրա համար, որ ես համարձակվել եմ ընդդիմադիր թերթում բաց նամակ գրել հանրապետության նախագահին:

Դեկան Հայկ Սարգսյանը ինձ առաջարկեց դիմում գրել  և հեռանալ համալսարանից, այլապես ինձ կհեռացնեն և արձակուրդային էլ չեմ ստանա: Բնականաբար ես չհամաձայնվեցի: Այնուհետև դեկան Հայկ Սարգսյանը առաջարկեց ելույթ ունենամ ֆակուլտետի խորհրդի նիստում և ներկայացնեմ իր ասելիքները, որը ես սիրով ընդունեցի: Սակայն հետապնդումը նորից շարունակվեց: Նախ դեկանը ապօրինի կերպով հանեց ֆակուլտետի խորհրդի կազմից և փոխարենը խորհրդի կազմում ընդունեց դոցենտ Գագիկ Գալստյանին, որը տնտեսագիտության տեսության ամբիոնի կողմից կազմակերպված գաղտնի քվեարկությամբ չէր ընտրվել:

Այնուհետև ռեկտորը և դեկանը ապօրինի կերպով կրճատեցին իմ ծանրաբեռնվածությունը և հրամանագրեցին  0,25 դրույքաչափով, իսկ 2018թ.-ի օգոստոսի 31-ին ազատեցին աշխատանքից, խախտելով իմ սահմանադրական իրավունքը: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ այդ ժամանակ ֆակուլտետում հրամանագրված աշխատում են 48 դասախոսներ՝ համատեղության կարգով: Նոր «երիտասարդ» (71 տարեկան) դասախոս են ընտրում պրոֆեսոր Սամսոն Դավոյանին, որը նախկինում եղել է Հայաստանի տնտեսագիտության համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն: Ընդ որում, ներկայումս, ըստ հեռուստատեսության և մամուլի միջոցով եղած հայտարարությունների, քրեական գործ է հարուցված կաշառակերության համար: Բացի այդ, ֆակուլտետում հիմնական աշխատող է հրամանագրված նաև 90 տարեկան Գրիգոր Ղարիբյանը: 

Հարգարժան պարոն Հարությունյան, բուհերի ռեկտորները նման երևույթները արդարացնում են պոպուլիստական հայտարարություններով, իբրև տեղ են նախապատրաստում երիտասարդ կադրերի համար, սակայն իրականում 2017-2018թթ. ուս տարում աշխատանքի չընդունեցին երիտասարդ տնտեսագիտության թեկնածուներ Ռազմիկին, Թամարային և մագիստրատուրայի շրջանավարտ Մարինա Հովսեփյանին:

Պարոն Հարությունյան, ես իմ ամբողջ կյանքում ավարտել և աշխատում եմ ԵՊՀ-ում, շուրջ 50 տարի: Մոտ 15 տարի եղել եմ տնտեսագիտության ամբիոնի վարիչ, հրապարակել եմ բազմաթիվ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, և տասնյակ գիտա-մեթոդական հոդվածներ: Երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար ռեկտորատի և կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել եմ բազմաթիվ պատվոգրերով: Սակայն վրեժխնդրությամբ ինձ անհիմն կերպով ազատեցին աշխատանքից, իսկ օրենք խախտողները դեռևս շարունակում են աշխատել և ոչ մի պատասխանատվություն չեն կրում սահմանադրության խախտման նկատմամբ:

Դեռ ավելին մամուլում եղած հրապարակումներին համապատասխան նրանք թույլ են տվել առանձնապես մեծ մասշտաբների չարաշահումներ, սակայն ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Ռեկտոր Արամ Սիմոնյանը և դեկան Հայկ Սարգսյանը եղել են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հովանավորվող հլու-հնազանդ կատարողները և միաժամանակ դա կատարում են քողարկված կարգով:  Նրանք չեն հանդուրժում ազնիվ և արդար աշխատանքը, երկար տարիներ զբաղվել են չարաշահումներով և կաշառակերությամբ: Նրանք անուղղելի են: Ժամանակն է, որպեսզի պատասխանատվություն կրեն իրենց կողմից վարած հակասահմանադրական և կոռումպացված քաղաքականության համար: 

Պարոն Հարությունյան, գիտության զարգացումը միակ ոլորտն է, որտեղ չի կարելի կիրառել տարիքային սահմանափակումներ և խտրականություն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բավականին մեծ ներդրումներ ունեն տարեց գիտնականները գիտության զարգացման, մասնավորապես բուհական համակարգում երիտասարդ կադրերի պատրաստման և դասավանդման գործում: 

Մյուս կողմից պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այսօր հանրապետությունում բավականին ցածր են կենսաթոշակների մակարդակը, որը չի կարող ապահովել գիտնականին (պրոֆեսորին) վայել կենսամակարդակ: Գիտական կադրերի վերարտադրությանը պետք է ընթանա բնականորեն և ցանկացած վարչական սահմանափակում ոչ թե կնպաստի, այլև կխոչընդոտի գիտության զարգացումը:

Վոլոդյա Հովսեփյան 
ԵՊՀ պրոֆեսոր (տնտեսագետ)