Որտե՞ղ է անցկացվելու ՀՀԿ-ի գաղտնի հավաքը

Որտե՞ղ է անցկացվելու ՀՀԿ-ի գաղտնի հավաքը


Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ն վաղը միջոցառումներ է պլանավորում անցկացնել, որով ազդարարելու են քարոզարշավի մեկնարկը, սակայն ամեն գնով գաղտնի էին պահում։ Չէին ուզում լրագրողներն իմանային, որ չգային ու «հարամ չանեին»։

«Միամիտ» ՀՀԿ-ականները թերևս մոռացել են, որ մախաթը պարկում չես պահի, և, վերջապես,  այլևս հին մեթոդները չեն խրախուսվում, երբ ժողովրդից թաքուն հավաքվում էին Ծաղկաձորում կամ որևէ օլիգարխի ամառանոցում և «հանուն երկրի» որոշումներ կայացնում։ 

Hraparak.am-ը պարզեց, որ վաղը երեկոյան ՀՀԿ-ականները կհավաքվեն «Դվին» հյուրանոցում, որտեղ մեծ փարթի կանեն՝ խմելով ընտրություններում իրենց հաջողության կենացը։  Հավաքույթը բազմամարդ է լինելու, ընդլայնված կազմով, կլինեն ինչպես ՀՀԿ-ականներ, այնպես էլ ոչ կուսակցականներ, բայց իրենց թիմի մասը համարվող անձինք, ռեյտինգային թեկնածուներ։

 Այս հավաքույթով էլ կտան ՀՀԿ-ի քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, որը, սակայն, չեն լուսաբանի։  Իսկ մինչ այդ, ժամը 13:00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը  կներկայացնեն ՀՀԿ նախընտրական ծրագիրը։