Ես ուրախ եմ, որ Իգուայինը հեռացել է․ Մատեո Սալվինի

Ես ուրախ եմ, որ Իգուայինը հեռացել է․ Մատեո Սալվինի

Իտալիայի փոխվարչապետ, «Միլանի» երկրպագու Մատեո Սալվինին հայտարարել է, որ ինքն ուրախ է, որ Գոնսալո Իգուայինը տեղափոխվելու է անգլիական «Չելսի»։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ «Ես ուրախ եմ, որ Իգուայինը հեռացել է։ Ակումբին նվիրավածությունը մեծ նշանակություն ունի։ Նա հեռացավ եւ մենք հաղթեցինք։ Հետեւաբար, նա կարող է հեռանալ ուր որ ուզի։ Ես չեմ սիրում վարձկաններին, լինի դա քաղաքականության մեջ, թե ֆուտբոլում»,- մասնավորապես ասել է Իտալիայի փոխվարչապետը։