Մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն՝ 3-ով ավել, քան թույլատրված է։

Մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն՝ 3-ով ավել, քան թույլատրված է։

Առողջապահության Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։»

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:

Ցավոք կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց