Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը կխաղան Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում

Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը կխաղան Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում

Հոլիվուդյան գերաստղեր Լեոնարդո Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը հանդես կգան Քվենտին Տարանտինոյի նոր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում։

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Լեոնարդո Դի Կապրիոն։ Նրանք կմարմնավորեն ֆիլմի գլխավոր հերոսներին։ Դի Կապրիոն կմարմնավորի դերասան Ռիկ Դալթոնին, իսկ Փիթը՝ նրա կասկադյոր Քլիֆ Բութին։ Ֆիլմում հանդես կգա նաեւ Մարգո Ռոբբին։ Նա կմարմնավորի Շերոն Թեյթին։ Ֆիլմը պատմում է 1969 թվականին տեղի ունեցած դեպքերի մասին, երբ Միացյալ Նահանգներում քննարկում էին մարդասպան Չարլզ Մենսոնի հանցախմբի իրականացրած սպանությունը։