Աղաչեն էլ ԵԿՄ նախագահ չեմ դառնա. ՖԲ օգտատերերը հիշեցնում են Սասուն Միքայելյանի խոսքերը

Աղաչեն էլ ԵԿՄ նախագահ չեմ դառնա. ՖԲ օգտատերերը հիշեցնում են Սասուն Միքայելյանի խոսքերը

ԵԿՄ 12֊րդ արտահերթ համագումարին այսօր վարչության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա, հիշեցնենք, նախագահի միակ թեկնածուն էր։

Հետաքրքրական է, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերը շրջանառում են մի տեսանյութ, որտեղ Միքայելյանը որոշ ժամանակ առաջ ասել է, թե աղաչեն էլ ԵԿՄ նախագահ չի դառնա։

«Ստեղ հիմի շրջանառության մեջ են դրել, որ Սասունը դառնալու ա ԵԿՄ նախագահ, նման բան Միքայելյան Սասունի մտքով ոչ անցել ա, ոչ էլ կանցնի։Խնդրեն էլ, աղաչեն էլ ԵԿՄ  նախագահ չեմ դառնա»,֊լրագրողներին ասել էր նա։