Վրաստանում վթարից տուժած հայ երեխային 3-րդ դրական կարգի արյուն է անհրաժեշտ

Վրաստանում վթարից տուժած հայ երեխային 3-րդ դրական կարգի արյուն է անհրաժեշտ

Վրաստանում վթարից տուժած երեխային 3-րդ դրական կարգի արյուն է անհրաժեշտ։ Այս մասին գրված է Ալիք Մեդիայի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել են Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ, իսկ հինգը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 Վթարը տեղի է ունեցել Mercedes A Class մակնիշի մեքենայի մասնակցությամբ։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն՝ թույլատրվածից 3-ով ավելի։ Նրանցից 2-ը, նախնական տվյալներով, երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով, վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։