Սաշիկ Սարգսյանի ընտանիքի անդամներին նկատողություն արվեց

Սաշիկ Սարգսյանի ընտանիքի անդամներին նկատողություն արվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին դատավորը սանկցիա կիրառեց Սարգսյանի ընտանիքի անդամների նկատմամբ՝ դատարանի մտնելու պահին ոտքի չկանգնելու համար։ 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: