Օդանավի շարժիչը ներքեւ է ընկել թռիչքի ժամանակ

Օդանավի շարժիչը ներքեւ է ընկել թռիչքի ժամանակ

Delta ավիաընկերությանը պատկանող օդանավի շարժիչը ներքեւ է ընկել թռիչքի ժամանակ։ Ուղեւորներից մեկը կարողացել է ֆիքսել ու հրապարակել այդ պահը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ըստ հրապարակման, ինքնաթիռը իրականացրել է Ատլանտա- Բալթիմոր թռիչքը։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել օդում՝ թռիչքից մեկ ժամ անց։ Օդաչուները կարողացել են բարեհաջող կերպով վայրէջք կատարել Ռոլի-Դարեմի օդանավակայանում։ 148 ուղեւորներից ոչ մեկը չէր տուժել։