Սա հայկական դիվանագիտության թշվառության ցուցիչն ա

Սա հայկական դիվանագիտության թշվառության ցուցիչն ա

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա հայկական դիվանագիտության թշվառության ցուցիչն ա։ Ադրբեջանի նախկին «ոչխարները» ամիսներով մատի վրա պտտեցնեն, ամբողջ միջազգային հանրությանը ստիպեն հավասարության նշան դնել Ակնա-Ստեփանակերտ ու Կոռնիձոր-Ստեփանակերտ ուղղությունների միջև, ընդհանրապես գործածությունից հանեն «Ստեփանակերտն» ու դա փոխարինեն «Խանքենդի»-ով, հայկական հանրությունը պառակտեն, Արցախում իշխանափոխություն անեն, հասնեն նրան, որ Արցախն ընդունի իրենց պայմանները ու ասեն սա ուրիշ բան ա, էն չի, ինչ մենք պայմանավորվել էինք։ Արդյունքում ունեն իրենց «ինտեգրացիայի» մոդելին ավելի հակված ղեկավարություն Արցախում, Հայաստանի ավելի պառակտված ու ընկճված հանրություն, իսկ իրենք մի քայլ էլ ընդառաջ չեն եկել։ Բանակցություններն այլևս նախկին, ավելի բարձր նշաձողին չես էլ հասցնի։

Ու էս ամենը ընդամենը մի բեռնատարով, որ իսկի տեղ էլ չի հասել։ Հայկական նարատիվները մի բեռնատարով չեզոքացնել… Հայաստանը 18 բեռնատար ա կտրել տնտեսությունից, նրանք՝ մեկ, էն էլ ռուսական։ Սա արդյունք ա նրա, որ հայկական դիվանագիտությունը ոչ նպատակ ունի, ոչ դրան հասնելու ռազմավարություն, ոչ միտք, ոչ վելուծելու ու մի քայլից ավել կանխատեսելու հնարավորություն։ 

Հասկանո՞ւմ եք՝ էստեղ բանակի ու սպառազինության հարց չի, մտքի հարց ա։ Հետո էլ ասում են, թե Հայաստանը բարեկամներ չունի։ Ողջամիտ բարեկամը ո՞ւմ հետ կնախընտրի բարեկամություն անել՝ խնդիր դնող ու լուծող սուբյեկտի՞, թե՞ իր շահերը նույնիսկ չգիտակցող, էսօր մի բան ասող, վաղը մյուս բան անող սուբյեկտի հետ, որին կարելի ա մի ֆուռով ծնկի բերել։ Էս աղետաբեր քաղաքականությունը, որ ավելի լավը չէր 2018-ին նախորդող ժամանակաշրջանում, պետք ա փոխվի։ Փոխվի արմատապես։ Էս կառավարությունը մեր պատուհասն ա։ Սա չի կարող մեզ լավ տեղ տանել»։