Ոստիկանները ԱՄՆ-ում ծեծել են անվասայլակավոր հաշմանդամ ցուցարարին 

Ոստիկանները ԱՄՆ-ում ծեծել են անվասայլակավոր հաշմանդամ ցուցարարին 

Ոստիկանների մանսակցությամբ հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել Միացյալ Նահանգներում։ Լոս-Անջելես քաղաքում, ոստիկանները բողոքի ցույցը ցրելիս, դաժանություն են հանդես բերել եւ ծեծել են ցուցարար անվասայլակավոր հաշմանդամ սեւամորթ ցուցարարին։  Ոստիկանները նրան ներքեւ են գցել անվասայլակից՝ ձեռնաշղթանել հագցնելու համար։ Համացանցում հրապարակված կադրերից երեւում է թե ինչպես են ոստիկանները կոտրում անվասայլակը։ Հաշմանդամն էլ իր հերթին գոռում է, որ իրեն ցանկանում են սպանել։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ անվասայլակավոր ցուցարարը դատապարտված հանցագործ է եղել։