Ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, կան զոհեր եւ վիրավորներ

Ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, կան զոհեր եւ վիրավորներ

Ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը՝ պակիստանյան Բելուջիստանի նահանգում։ Զոհվել է 20 մարդ։ Տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ ստացել է 10 մարդ։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

Նախնական վարկածի համաձայն, ավտոբուսն ընթացել է թույլատրված արագության գերազանցմամբ, որի հետեւանքով էլ վարևորը կորցրել է կառավարումը եւ տեղի է ունեցել վթարը։ Ավտոբուսը մեկնելիս է եղել նահանգի մայրաքաղաքի Քվեթայից դեպի Ռավալպինդի քաղաք։