Էդգար Սևիկյանը Հայաստանում է

 Էդգար Սևիկյանը Հայաստանում է

«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վերջերս հրաժարվել էր խաղալ Ռուսաստանի հավաքականում ու տեղեկացրել էր, որ պատրաստվում է միանալ Հայաստանի ազգային թիմին։ Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում։

«Շատ հաճելի է, որ Ռուսաստանի հավաքականի մարզիչներն ուշադրություն են դարձրել և գնահատել իմ աշխատանքն ու արդյունքները։ Ռուսաստանն ինձ շատ բան է տվել պրոֆեսիոնալիզմի ու կարիերայի առումով։ Սակայն պետք է տեղեկացնեմ, որ այս պահին չեմ կարող ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն կայացրել եմ Հայաստանի հավաքականում խաղալու որոշում»,- նշել էր Սևիկյանը։

Էդար Սևիկյանը այժմ գտնվում է Հայաստանում։ Նա ընկերների հետ ընթրել է երևանյան ռեստորաններից մեկում։ Համացանցում հայտնված լուսանկարում երևում է, որ սեղանի շուրջ է նաև Ռուսաստանում հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը։